ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նախարարները պետք է պատասխան տան

Նախարարները պետք է պատասխան տան
27.06.2013 | 18:26

2006-ից սկսած «Նաիրիտի» հետ կապված բոլոր որոշումները հասանելի կլինեն լրատվամիջոցներին, քանի որ գործադիրի նիստում վարչապետը հանձնարարեց դրանք ամբողջությամբ տեղադրել կայքէջերում, «որպեսզի թացը չորի հետ չխառնեն»։ Նկատենք, որ «Նաիրիտի» հիմնական խնդիրը պարապուրդն է։ 2006-ից սկսած նախկին քիմիական այս հսկան գնալով մարեց։ Արդյոք կայքերում տեղադրված որոշումները կլուծե՞ն այդ հարցը։ Ի դեպ, երևի թե թացը չորի հետ չխառնելու գաղափարից ելնելով, վարչապետը հանձնարարեց նախարարներին, ըստ ոլորտների, պարզաբանումներ տալ Վերահսկիչ պալատի ներկայացրած խնդիրներին։ Հարցը, ըստ ամենայնի, լուրջ է դրված, քանի որ այդ գործընթացը սկսելու համար հանձնարարվեց սահմանել հստակ ժամանակացույց։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ